ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը

    Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը

    10.07.2017| 23:22
    Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում են, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Բաքվի նավահանգիստ հասած մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:
  • Սիրիայում զինադադարը պահպանվում է

    Սիրիայում զինադադարը պահպանվում է

    10.07.2017| 23:21
    ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջնորդությամբ Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարն առաջին օրը պահպանվել է՝ հայտնում են ապստամբ ուժերի ներկայացուցիչներն ու դիտորդները: Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, թե չնայած ոչ մեծ խախտումներին, կողմերը հավատարիմ են մնացել պայմանավորվածությունների կատարմանը:
  • Չավուշօղլուն և Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամը

    Չավուշօղլուն և Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամը

    10.07.2017| 23:20
    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամին, Կատարի խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
  • «Քուանշ, գլխավոր դատախազ»

    «Քուանշ, գլխավոր դատախազ»

    10.07.2017| 23:19
    ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի դատախազության 2016-ի գործունեության մասին հաղորդումը։ Նիստին ներկա էր 75 պատգամավոր։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազին` Մարտի 1, «Սասնա ծռեր», «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյան և «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյան։
  • Ստամբուլում ավարտվել է 450-կիլոմետրանոց բողոքի երթը

    Ստամբուլում ավարտվել է 450-կիլոմետրանոց բողոքի երթը

    10.07.2017| 23:17
    Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ ավարտել են 450-կիլոմետրանոց բողոքի երթը։ Նրանք 25 օրում Անկարայից հասել են Ստամբուլ։ Երթը կազմակերպել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։
  • Ռեքս Թիլերսոն. ԱՄՆ-ը հիասթափված է

    Ռեքս Թիլերսոն. ԱՄՆ-ը հիասթափված է

    10.07.2017| 23:16
    ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսի 9-ին Կիևում ասել է, որ Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Քանի դեռ դա չկա, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն չեղարկվելու։
  • Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

    Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

    10.07.2017| 22:14
    Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
  • Անձնական կարծիքը համագործակցությանը չի՞ խանգարի

    Անձնական կարծիքը համագործակցությանը չի՞ խանգարի

    10.07.2017| 21:17
    «Ելքը» հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը նորից վարչապետ դառնա, իրենք փողոց դուրս կգան, ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրել էր, թե իրենք այն մարդկանց թվում չեն, որ պահանջում են վարչապետ լինի Սերժ Սարգսյանը:
  • Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

    Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

    10.07.2017| 17:29
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգը կայացել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։
  • ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին

    ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին

    10.07.2017| 16:51
    Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին: